Գյումրեցի առևտրականներն այլևս չեն սպասի. դեպի Երևան մայրուղին կփակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր armlur.am-ը, սեպտեմբերի 30-ից Գյումրու վաճառականները ոտքի են կանգնել և բողոքում են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ:

Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հաջողվեց ժամանակավորապես մեղմել վաճառականների վրդովմունքը: Սակայն, ինչպես ցուցարարներն ասացին, երեկվա ԱԺ-ի  իմիջիայլոց վերաբերմունքի պատճառով՝ այսօր իրենց բողոքի ակցիան մեծ թափ է ստանալու՝ հասնելով հանրապետական մակարդակի:

Ցուցարարներին են միացել սննդի վաճառակետերի տերերը, և շուրջ 600 վաճառական պատրաստվում է փակել Գյումրի-Երևան մայրուղին: Նշենք, որ նրանք շրջափակել են նաև ՀՀԿ գրասենյակը և մտադիր են խոչընդոտել գրասենյակի աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև իրենց չներկայանան Շիրակի մարզը ներկայացնող բոլոր պատգամավորները:

 Արևիկ Հակոբյան




Լրահոս