Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանի համաձայն` այսօր մեր երկրում Ազգային ժողովի ընտրություններ են. Հայաստանի քաղաքացիներն ընտրում են նորանկախ Հայաստանի արդեն 5-րդ գումարման Ազգային ժողովըԱռավոտյան ժամը 8-ից պաշտոնապես կբացվեն ամբողջ հանրապետությունում առկա 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերը: Վաղ առավոտից սկսած մինչև երեկոյան ժամը 20.00-ը Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը:Հայաստանի ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներին համապատասխան երեկ հրապարակել է ընտրողների թիվը: Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 484 հազար 3 է:Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում: Ապագա խորհրդարանում հայտնվելու համար համամասնական ընտրակարգով պայքարում են 9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն և մեկ դաշինք, որոնք են` իշխող ,Հայաստանի Հանրապետականե (ՀՀԿ), կոալիցիոն ,Բարգավաճ Հայաստանե (ԲՀԿ), ,Օրինաց երկիրե (ՕԵԿ), ինչպես նաև ,Հայ յեղափոխական դաշնակցությունե (ՀՅԴ), ,Ժառանգությունե ,Հայաստանի Դեմոկրատականե (ՀԴԿ), ,Հայաստանի Կոմունիստականե (ՀԿԿ), ,Միավորված հայերե (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով կպայքարեն պատգամավորի 138 թեկնածուներ` առաջադրված հանրապետության 41 ընտրատարածքներում:
Ազգային ժողովի ընտրություններին կհետևեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կանցկացնեն 54 կազմակերպություններ` ընդհանուր թվով 31451 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից հայաստանյան ընտրություններին կհետևեն շուրջ 647 միջազգային դիտորդներ` 11 միջազգային կազմակերպություններից:Ընտրությունների ֆավորիտներ համարվող ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն հայտարարել են մեծ հավակնությունների մասին: Մասնավորապես, հանրապետականները հայտարարել են կրկին մեծամասնություն կազմելու վստահության մասին: ԲՀԿ–ն ևս հավակնում է մեծացնել այսօրվա իր ունեցածը: Ակնհայտ է, որ ընտրապայքարը ծավալվելու է հիմնականում 6 ուժերի միջև: Մինչ այս պահը հնչած գրեթե բոլոր հարցումներով և կանխատեսումներով 5 տոկոսի շեմը չեն հաղթահարի, հետևաբար խորհրդարանում չեն հայտնվի ՀԴԿ–ն, ՀԿԿ–ն և ՄՀԿ–ն: Չնայած բոլոր կանխատեսումներին` ընտրությունների ելքը հստակ կկանխորոշվի միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:
Ըստ ԿԸՀ կանոնակարգի մայիսի 7-ին ժամը 00։00-ից սկսած կսկսվեն հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։ Մինչ այդ, ժամը 20.30-ին էքզիթ փոլի (exit poll) նախնական արդյունքներով հանդես կգա Gallup International Association ընկերությունը։
Նշենք, որ 4-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են 5 քաղաքական ուժեր` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ,Ժառանգություննե ու ՀՅԴ–ն: Ընդ որում, առաջին եռյակը կազմել է կոալիցիա: Չորրորդ գումարման խորհրդարանում 131 պատգամավորական տեղերից 62-ը պատկանում է ,Հանրապետականինե, 26-ը` ,Բարգավաճ Հայաստանինե, 16-ը` ՀՅԴ-ին, 8-ը` ,Օրինաց երկրինե, 7-ը` ,Ժառանգությանըե: Բացի այդ` կան ևս 12 պատգամավորներ, որոնք որևէ խմբակցության կազմում ընդգրկված չեն:
Ազգային ժողովի ընտրությունները հատկապես կարևոր են, քանի որ դրանից է կախված, թե ուժերի ինչպիսի հարաբերակցություն կարձանագրվի նոր խորհրդարանում, ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը: ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հայաստանի Նախագահը Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 74-րդ կետը սահմանում է. ,Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սիրելի ընթերցողներ, armlur.am-ն այսօր ամբողջ օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով` փորձելով հնարավորինս ընդգրկուն և հրատապ լուսաբանել ընտրական օրը: