
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես նշվում է նախագահի պաշտոնական կայքում, Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը:
Զրուցակիցները կարևորել են Մինսկում ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունները: Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարավ-արևելքում ուկրաինական ստորաբաժանումների կողմից քաղաքացիական օբյեկտների գնդակոծման անթույլատրելիությունը: Բարձրացվել է գազի ոլորտում պայմանավորվածությունների արագ ձևակերպման հարցը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ահաբեկչության թեման, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված, ինչպես նաև՝ էբոլա տենդի դեմ պայքարը:
Պուտինի և Մերկելի երկխոսությունը կշարունակվի հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի ժամանակ: