Այսօր առավոտյան, Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքի 6/3 2 ընտրական տեղամասում մեծ ակտիվություն էր նկատվոմ: Այստեղ նույնիսկ հերթեր էին գոյացել: Ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Պավլիկ Մարտիրոսյանը armlur.am-ին տեղեկացրեց, որ ընտրատեղամասն ունի 1739 ընտրող և 7 հոգի լրացուցիչ ցուցակով: Վերջինս չկարողացավ ասել, թե առավոտյան կողմ քանի մարդ է ընտրությանը մասնակցել և նշեց, որ դա հնարավոր կլինի ասել 2 ժամ անց: Վերջինս նշեց նաև, որ միջադեպեր առավոտյան չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրութուններ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 9 քաղաքական ուժեր՝ համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 180 անհատներ՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար, սակայն մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներից ոմանք հայտնել են ինքնաբացարկներ, և այժմ մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներում կպայքարեն 143 թեկնածուներ:
Նշենք նաև, որ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով միմյանց հետ պայքարում են Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսկացությունից, Վահան Կարապետյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Ավետ Պողոսյանը, ինչպես նաև Ռուբեն Հովսեփյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է:
Նշենք նաև, որ նշված ընտրատարածքում գործող պատգամավորը ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանն է, ով ՀՀ ԱԺ աշխատանքներից ամենաշատը բացակայող պատգամավորն է եղել նախորդ 5 տարիներին: