Ընտրողների նախնական ցուցակը նվազել է 1841-ով.Հովհաննես Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ընտրողների ցուցակների, լրացուցիչ ցուցակների կազմավորման հիմունքները:Նա տեղեկացրեց, որ Ընտրողների ռեգիստրը էլեկտրոնային եղանակով ԿԸՀ է ներկայացրել մարտի 27-ին: Կազմվել է այլ համայնքում հաշվառում ունեցող և ընտրության օրը ըստ բնակության վայրի քվեարկելու ցանկություն հայտնած քաղաքացիների լրացուցիչ ցուցակ (15. 399 մարդ ), քվեարկության օրը ընտրատեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ (1320մարդ), ստացիոնար բուժման մեջ գտնվող և ընտրատեղամաս ներկայանալու հնարավորություն չունեցող և բժշկական հաստատությունում քվեարկելու ցանկություն հայտնած (1739 մարդ) ընտրող: ԱԳՆ-ն ոստիկանությանն է ներկայացրել օտար պետություններում դիվանագիտական ծառայություն իրականացրած էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակը` 238 ընտրող:Մայիսի 5-ի դրությամբ ցուցակում ընդգրկված են եղել 2 մլն 484 հազար 3 ընտրող: Ընտրությունների առաջին հրապարակված ցուցակի համեմատ 2012 թ.- մայիսի 5-ին հրապարակված թիվը նվազել է 1841-ով: Դրանցում առկա են եղել մահացած մարդկանց տվյալներ, սեփականատերերի պահանջով իրենց հասցեի գրանցումից հանելու պահանջներ, ինչպես նաև այլ հանգամանքներով:
Ընտրողների նախնական ցուցակը նվազել է 1841-ով
 




Լրահոս