2 հոկտեմբերի, 2014 թվական, Երևան. Beeline–ը մասնակցում է Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի հիմնական նպատակն է խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը ՀՀ–ում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև:
Սոցիալական գործընկերությանը նվիրված 5-րդ ազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, ՀՀ պետական քաղաքականությունը, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, հիմնախնդիրները՝ դրանց հաղթահարման ուղիներն ու սոցիալական երկխոսության միջազգային փորձը, աշխատուժի զարգացման խնդիրները:
«Առաջին հերթին կցանականայի շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսի կայացման առթիվ։ Միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկրի տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում։ Իսկ եռակողմ սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության պարագայում Beeline–ը ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր, ինչպես աշխատակիցների, այնպես էլ պետության համար: Դրանում է նաև արտահայտվում մեր` որպես պատասխանատու գործատուի դերը, որը ձգտում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
«Հայաստանի գործատուների հանրապետական միությունը թվով 5-րդ ազգային կոնֆերանսն է կազմակերպում սոցիալական գործընկերության բնագավառում: Բոլոր կոնֆերանսները ունեցել են մեկ հիմնական նպատակ՝ խթանել եռակողմ սոցիալական գործընկերությունը և սոցիալական երկխոսությունը Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների, աշխատողների և գործատուների միջև: Այս կապակցությամբ կարևոր եմ համարում նշել ՀԳՀՄ անդամ Beeline–ի ՓԲԸ բարձր դերակատարությունը կոնֆերանսի հաջող իրականացման առումով: Beeline–ը հանդիսանում է ՀԳՀՄ մշտական գործընկեր, և իր ֆինանսական աջակցությամբ և ինտելեկտուալ մասնակցությամբ մշտապես նպաստում է լավագույն մշակույթի ներդրմանը և զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում Beeline–ին և գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին հերթական աջակցության և այսօրվա մասնակցության համար, որի շնորհիվ նրանք մշտապես բարձր է պահում իր և ՀԳՀՄ հեղինակությունը»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Կոնֆերանսին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ավելի քան 130 ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:
Կոնֆերանսի կազմակերպիչն է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հովանավորներն են՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Կովկասում գործատուների միությունների համագործակցության ծրագիրը և Beeline–ը։