Լոնդոնում մոդայիկ է դարձել տանը ապաստարան կառուցելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շքեղ տանը սովորաբար կարելի է տեսնել լողավազան, կինոթատրոն, մեծ պարասենյակ, սակայն այժմ Լոնդոնում նոր մոդայիկ միտում է ի հայտ եկել՝ ընտանեկան ապաստարանները կամ, այսպես կոչված, «խուճապի սենյակները»:

Այդպիսի սենյակում կարելի է, օրինակ, պատսպարվել տան վրա կողոպտիչների հարձակման ժամանակ կամ արձակուրդ մեկնելիս թաքցնել թանկարժեք իրերը:
Նման սենյակի կահավորումը կարող է արժենալ 770 հազարից մինչև 7 միլիոն դոլար՝ կախված սարքավորումներից, չափսերից և օգտագործվող նյութերից:

Ինչպես նշում է BBC-ն, նման սենյակներ սկզբում հայտնվել են արտասահմանցի միլիարդատերերի տներում, սակայն հետագայում լոնդոնցիներին սկսել են առաջարկել նաև ավելի մատչելի տարբերակներ:




Լրահոս