Էրեբունիում գծից հանված երթուղայինները ծառայեցվում են ընտրողներին տեղափոխելու նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Facebook–ի օգտատեր Առաքել Սեմիրջյանը իր էջում ահազանգում է, որ Էրեբունու շրջանից և թաղապետարանի դիմացի գազալցակայանի կողքը տեսել է գծից հանված մոտ 50 ավտոմեքենա՝ հիմնականում 19, 11 և 111։ “Հենց նոր եկա. Նույն բանը տեսա Մետաքսում, և Նար Դոսի փողովի վրա, որ այդ մարշրուտկաները մտնում են թաղամասեր: Տեսա նաև Կորյուն փողովի վրա կուտակված գծից հանված մարշրուդկաներ բժշկականի դիմացի մայթին Նուշիկյաններին պատկանող օֆիսի դիմաց:Ես այս ամբողջը ֆոտոյով նկարել եմ: Մեկ էլ մի խորհուրդ եթե նկարում եք, այնպես արեք որ ֆիքսվի նկարի ու վիդեոյի ժամը, նաև հնարավորության դեպքում ավտոմեքենաների համարները, կամ էլ արագ եկեք ստատուս գրեք ձեր տեսածի կամ նկարածի մասին ու մի մոռացեք նշել ժամը: Իմ նկարածները տեղի էր ունենում ժամը ինն անց երեսուն…”,– գրել է նա։
Նշենք, որ Էրեբունին ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում առաջադրված են երկու թեկնածուներ՝ անկուսակցական Վիոլետտա Պետրոսյանը և ՀՀԿ–ական Մհեր Սեդրակյանը։




Լրահոս