ԱԺ ընտրություններն արդեն 2 ժամ է սկսվել են, սակայն արդեն բազմաթիվ միջադեպերի մասին տեղեկություններ կան: Մարդիկ խախտումների եւ միջադեպերի մասին ահազանգում են սոցցացներում:
Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ անձնագրում դրվող կնիքները բավական արագ ցնդում են, այն դեպքում, երբ պետք է պահապանվեն 12 ժամ:
Մասնավորապես, Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշում է.
Գյումրիի 34/18, թիվ 4 դպրոցի շենք, Գյումրի 34/4, թիվ 11 դպրոցի շենք – 08:20 թանաքը 20 րոպեից վերացելէ
Գյումրի 34/7, թիվ 18 նախակրթարանի շենք. – Կնիքները ցնդում են անձնագրերի միջից: ԿԸՀ-ից ասել են շարունակեք, դա ձեր խնդիրը չէ:
9:00 ԿԸՀ-ից հանձնարարել են այդ թանաքը փոխարինել սովորական թանաքով:
Գյումրի 34/8, թիվ 37 դպրոցիշենք.- 08:25-Կնիքը վերացել է 20 րոպեից:
Գյումրի 34/18, թիվ 4 դպրոցի շենք. – 08:40-Կնիքները ցնդում են անձնագրերից, հանձնաժողովը որոշել է դադարեցնել ընտրությունները: ԿԸՀ-ից 08:50-ին հանձնարարել են շարունակել քվեարկությունը, անկախ այն հանգամանքից որ դրոշմը ցնդում է: Մինչ այդ 20 րոպեով հանձնաժողովի որոշմամբ քվեարկությունը դադարեցված է եղել:
Գյումրի 34/22, թիվ 7 դպրոցիշենք.- 08:25- Միջադեպ դիտորդների եւ վստահված անձանց միջեւ: ՀԱԿ-ի վստահված անձինք ստուգում են քվեարկածների անձնագրերը 9:05 Կռիվ երկու մեծամասնական թեկնածուների ներկայացուցիչների միջեւ: Գյումրի 34/23, Պետական Բժշկական քոլեջի շենք.- 08:12- ԲՀԿ-ն կամեցել է տեսախցիկ տեղադրել, ծեծկռտուք են սարքել, թույլ չեն տվել տեսախցիկ տեղադրել: