Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ «եռյակի» հրավիրված հանրահավաքից առաջ իշխանությունները խուճապ չունեն: «Իմ դեմքին խուճապ չկա ու չի կարող լինել», – ընդգծեց նա:
Այն հարցին, թե ինչ տպավորություններ ունի «եռյակի» հանրահավաքներից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես մասնակից չեմ եռյակի հանրահավաքին: Մի բան է, եթե գաղափարախոսություն չունի, մի բան է, եթե սկզբունքներ չեն ձևավորվում:
Չգիտեմ, ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում, նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց եթե գաղափար չկա, արդյունքի դժվար է սպասել»:
Հիշեցնենք, որ երեք ոչ իշխանական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը հոկտեմբերի 10-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկ մինչ այդ մարզային այցելություններ են ունենում: