
Հոլիվուդյան դերասաններ Միլա Կունիսն ու Էշտոն Կետչերը դուստր են ունեցել: Փոքրիկը ծնվել է եկել Լոս Անջելեսի լավագույն հիվանդանոցներից մեկում, տեղեկացնում է Вести FM ռադիոկայանը:
Երեխան 31-ամյա Միլա Կունիսի առաջնեկն է: Ինչ վերաբերվում է 31-ամյա Էշտոն Կետչերին, ապա նա Դեմի Մուրի երեք դուստրերի խորթ հայրն է եղել:
Կունիսը և Կետչերը ծանոթացել են 1990թթ.-ի վերջերին՝ «70-ականների շոու» կատակերգական սերիալի նկարահանումների ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել 2012թ.-ից, երբ Կետչերը դեռևս ամուսնացած էր Դեմի Մուրի հետ: Զույգը գերադասում էր չհրապարակայնացնել իրենց հարաբերությունները: Մամուլում շրջանառվում էր նրանց մոտալուտ ամուսնության լուրը, սակայն իրենք՝ դերասանները, այդ լուրը ոչ մի կերպ չեն մեկնաբանել: