ՄԻՊ-ին վարկաբեկող փորձերը շատացել են: Գլխավոր դատախազությունը հակամարդկային ձևով հարձակումներ է գործում օմբուդսմենի վրա: Այս մասին խորհրդարանում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Ես ակնկալում եմ, որ գոնե մեկ պատգամավոր կհիշեցնի գլխավոր դատախազին երկու ինստիտուտների գործառույթների մասին: Ու հաջորդ անգամ դատախազությունը մարդու իրավունքները կպաշտպանի, ոչ թե կեղտոտ գործերով կփորձի բարձրացնել բացասականը: Մեր պետական մարմինները պետք է դադարեցնեն նվաստացնել մեր ինստիտուտը երկրի ներսում: Այդ դեպքում մենք ավելի ուժեղ կլինենք երկրից դուրս»:
«Պինդ մնացե՛ք, առաջին անգամ չէ, որ ՄԻՊ-ի դեմ հարձակում է լինում»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի և մյուսների վրա նույնպես հարձակումներ եղել են: