
Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիում “Կենտրոն” հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Սակայն Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
“Կենտրոն” հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը նշեց, որ տեղեկատվությունը հավաստի է, և ԲՀԿ-ի պատասխանատուները այնտեղ են, այնտեղ է նաև “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողը. “Մենք պատրաստում ենք այդ կապակցությամբ նյութեր, այո՛, մենք նախնական նման տվյալներ ունենք, մեր շտաբը և այնտեղի լրագրողները նախնական դա հաստատում են”,-ասաց Պետրոս Ղազարյանը: