Ամերիկյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեն, ով ևս լավ բռնցքամարտիկ է, սիրում է ներգա գտնվել նշանակալի մարտերին:
Վերջերս նրան նկատել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքում միջին քաշային կարգում (մինչև 72,6 կգ) չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդի կոչման համար կամերունյան ծագում ունեցող ֆրանսիացի Հասսա Նդամ Նժիկամի և ամերիկացի Կերտիս Սթիվենսի միջև IBF վարկածով անցկացված մենամարտին:
ESPN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ստալոնեն խոստովանել է բռնցքամարտի հանդեպ ունեցած իր սերը: Նա հայտնել է, որ մտադիր է այցելել միջին քաշային կարգում (մինչև 72,6 կգ) WBA Super World վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտող ղազախստանցի Գենադի Գոլովկինի (30-0, 27 նոկաուտ) և մեքսիկացի Մարկո Անտոնիո Ռուբիոյի (59-6-1, 51 նոկաուտ) մենամարտին:
Boxingtv.ru-ն հիշեցնում է, որ մարտը կկայանա հոկտեմբերի 18-ին Կալիֆորնիա նահանգի Կարսոն քաղաքում:
Ի դեպ, նշվում է, որ այժմ 68-ամյա Ստալոնեն զբաղվում է բռնցքամարտի թեմայով իր նոր կինոնախագծի գովազդով: Խոսքը գնում է «Քրիդ» սպորտային դրամայի մասին, որի սցենարի համահեղինակն ու պրոդյուսերը Սլայն է: Նա նաև կատարում է գլխավոր դերերից մեկը՝ ծերացած Ռոկկի Բալբայի դերը, որը և դառնում է Ապոլլո Քրիդի մարզիչը: