
Աջափնյակի թիվ 6/32 տեղամասից ահազանգ ստացվեց, որ ընտրատեղամասի մուտք մոտ խմբված մի քանի մարդ փորձել են կողմնորոշել ընտրողներին: “Ժառանգություն” կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանը armlur.am-ին տեղեկացրեց, որ իրավիճակը վերահսկվում է: Ոստիկանությունը կանխել է ընտրախախտման փորձը: