2013թ. ՄԻՊ զեկույցից հետո Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել իր մոտ: Նա նաև նշեց, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մոտ հուսահատություն և նեղվածություն է նկատում:
«Գլխավոր խնդիրը, որը ես կցանկանայի առանձնացնել, այն է, որ զեկույցը ներկայացնելուց այնպիսի տպավորություն ստացա, որ դուք «նեղն» եք ընկել և հուսահատված եք: Բա ըտենց հուսահատված էս ժողովրդի շահերը ո՞նց պետք է պաշտպանեք»,-ընդգծեց Գ. Ջհանգիրյանը և հավելեց, որ իրեն մտահոգում է Անդրեասյանի հոգեվիճակը:
Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը չունի հուսահատ մարդու ո՛չ հոգեվիճակ, և ո՛չ էլ արտաքին :
«Այն, որ ես Ազգային ժողովում ասում եմ, թե ինչ-որ ինստիտուտների աջակցության կարիքն ունեմ, դա դեռ չի նշանակում, թե ես ընկճված եմ: Ես հուսահատված կամ թույլ չեմ, քանի որ թույլ մարդն այսքան կռիվ չի տալիս, իսկ ես շատ եմ կռիվ տալիս»,- ընդգծեց օմբուդսմենը: