Շարունակում են ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները: Սույն թվականի հուլիսի 16-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները: Սեպտեմբերի 30-ին «Վահե-Վաչ» ՍՊԸ-ում իրականացվել է հերթական ապօրինի խորքային հորի լուծարումը` 165 լ/վ ջրատվությամբ, ինչի արդյունքում ջրի տարեկան խնայողության ծավալը կազմելու է ավելի քան 5մլն խ/մ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ հուլիսի 16-ից առայսօր 28 տնտեսվարող սուբյեկտների մոտ անցկացված 52 խորքային հորերի մոնիթորինգի և ստուգումների արդյունքում իրականացվել է 11 ինքնաշատրվանվող ապօրինի խորքային հորի լուծարում` 1430 լ/վ ջրատվությամբ, փականային եղանակով կարգաբերվել է 30 խորքային հոր` խնայելով 1670լ/վ ջուր, կոնսերվացվել է 11 խորքային հոր` 1990լ/վ ջրատվությամբ: Արդյունքում խնայվել է 5085լ/վ ջուր, որի տարեկան ծավալը կազմում է ավելի քան 160մլն խ/մ: Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա գրաֆիկով, անհրաժեշտության դեպքում խմբին միանում են նաև տեղի ոստիկանության և ազգային անվտանգության աշխատակիցները:




Լրահոս