
Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիում “Կենտրոն” հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Սակայն Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև առևանգել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին լսել է, որ Գյումրիում լարվածություն կա , բայց այլ մանրամասներ չգիտի :”Մենք առավոտվանից կնիքների հետ կապված ունենք մեր դժգոհությունը, կնիքները անհետնում են և այս ամենի հետ կապված մենք կազմակերպել ենք բողոքի ակցիա և կազմելու ենք արձանագրություններ”,-նշեց Վահե Էնֆիաջյանը: