Մայիսի 5-ի, լույսի 6-ի գիշերը “ջանասիրաբար” աշխատեցին “Օրինաց երկրի” մարզային կառույցների ներկայացուցիչները: Մասնավորաբար Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ, Եղիշե Չարենց, Մովսես Խորենացի փողոցների 10-ից ավելի շենքերում բաժանվեցին բջջային հեռախոսներ: Բաժանողները երիտասարդ տղաներ էին, ովքեր տեղեկացնում էին, որ այդ հեռախոսները նվեր է ուղարկել անձամբ Արթուր Բաղդասարյանը: Իսկ թիվ 33 ընտրատարածքում ընդգրկված Վահրամաբերդ, Մարմարաշեն գյուղերում էլ մայիսի 5-ի երեկոյան տասից ավելի ընտանիքների տրվել են 20-ական լիտր սոլյարայուղ: Այս “նվիրատվության” հեղինակն էլ պատգամավորության թեկնածու Աշոտ Աղաբաբյանն է` Բուռնաշը, ում “բարեգործական ծրագրի” իրականացմանը լծվել են հիշյալ համայնքների գյուղապետերը:
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ