Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ քվեարկել է 9/11 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել և ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ գցելու պահին, Հանրապետության նախագահն ասել է. ,Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Իսկ թե ի՞նչ էի մտածում, պարզ է՝ ուզում եմ, որ և այսօր, և վաղը, և մյուս օրն ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների ընթանա: Եվ կարծում եմ, առաջընթացի գրավականը հենց դրա մեջ է: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում քաղաքական ուժերին լավ հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի իրենց ծրագրերը կարողանան ներկայացնել մեր հանրությանը: Շնորհակալ եմ: 
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ եք դնելու նոր խորհրդարանի առաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ Խորհրդարանը կլինի, այն ժամանակ էլ խնդիրները կդրվեն:




Լրահոս