
Թիվ 3/24 ընտրատարածքում խոչընդոտել են armlur.am-ի աշխատանքը: Վերջինս քիչ առաջ տեղեկացրեց, որ նկատելով ընտրողների տեղափոխող գազելը մոտեցել է տեսանկարահանելու, սակայն այդտեղ գտնվող մի կին աղմուկ-աղաղակով մոտեցել է մեր թղթակցին եւ խլել տեսախցիկը: Մեր թղթակցին մի կերպ հաջողվել է ոստիկանների աջակցությամբ հետ ստանալ սարքը: