Այս պահի դրությամբ, թիվ 25/32 ընտրատարածքում աննախադեպ կուտակումներ են: Մարդկանց հոտի պես քշում են ընտրատարածքներ: Armlur.am-ի թղթակիցը փորձել է արձանագրել իրավիճակը: Լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտել են նույն տեղամասի հանձնաժողովի նախագահ Վաչիկ Մելքոնյանը և Քաղսի համայնքի ղեկավար Սեդրակ Դավթյանը: Armlur.am-ի թղթակիցը այս մասին տեղեկացրել է ԵՀԱԿ-ի դիտորդներին: Ի դեպ, հրազդանցիների վկայությամբ Ս. Դավթյանը, ընրողներին ԲՀԿ և ՀՀԿ կուսակցույունների անունից բաժանել է ընտրակաշառք՝ գումարի տեսքով: Ասել է թե այս տարածքում, ընտրությունների դրական ելքի համար “պատասխանատու է գյուղապետը”, որից կարելի է ենթադրել նրա ջղաձգության պատճառ:
Մարդկանց հոտի պես քշում են ընտրատարածքներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ