Կարեն Պետրոսյանի հարցով օմբուդսմենը դիմելու է Եվրոպայի խորհրդի հանձնակատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ այս գիշեր Հայաստան է վերադարձել Ադրբեջանում մեկ տարուց ավելի ռազմագերու կարգավիճակով գտնվող հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, և հիշեցրեց Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանում սպանության մասին՝ հետաքրքրվելով արդյոք ՄԻՊ-ը միջազգային կառույցներին դիմե՞լ է այս հարցով:

«Ես գրություն եմ ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին: Ցավոք, երբ գրությունս հասավ, հանձնակատարը փոխվեց, սակայն հանձնակատարի գրասենյակի՝ Ժնևի հետ, անմիջական կապի մեջ ենք եղել»,-պատասխանեց Կարեն Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ այս հարցով գործընթացներն այնքան էլ արագ չեն զարգանում:

ՄԻՊ-ը հայտնեց, որ նմանատիպ գրություն երկուշաբթի օրը ուղարկվելու է ՄԻՊ-ի Եվրոպայի խորհրդի հանձնակատարին:




Լրահոս