ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր, խորհրդարանում ելույթ ունենալով, ողջունեց ՄԻՊ զեկույցը և նշեց, որ այն բացահայտեց երկրում տիրող անպատժելիության մթնոլորտը:
«Փոքր ու մեծ օրինակներ չեն լինում: Անպատժելիությունն անպատժելիություն է»,- հայտարարեց նա և որպես օրինակ բերեց լրագրողի նկատմամբ ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից կիրառված բռնությունը, Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության դեպքը:
Ըստ Ն.Փաշինյանի՝ դա պետական մակարդակով անպատժելիության խրախուսում է: Պատգամավորը նաև մեկ այլ օրինակ բերեց, որով «հանցագործին նշանակեցին Սյունիքի մարզպետ»:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշեց, որ վերջերս ԵԱՀԿ-ի իր գործընկերը հայտարարություն էր տարածել լրագրողների հետ կապված դեպքերի քննությունների կապակցությամբ: «Ամոթ է, որ մենք հետընթաց արձանագրենք խոսքի ազատության մասով»,- ասաց Կ.Անդրեասյանը՝ կոչ անելով, որ լրագրողները դիմեն իրենց, որպեսզի ՄԻՊ-ը կարողանա ընթացք տալ: