Երեկ երաժշտության միջազգային օրն էր: Երաժշտության հանդեպ սերը բոլոր ժամանակներում է ուղեկցել մարդկությանը: Տանը, ավտոմեքենայում, աշխատանքի ժամին, թե պարզապես փողոցով քայլելիս մարդիկ իրենց նախընտրած երաժշտությունն են լսում: Ոճային նախասիրությունների հարցում ճաշակները երբեմն համընկնում, երբեմն էլ լրիվ հակասում են:
Armlur.am-ի հետ զրույցում չգտնվեց գոնե մեկ հարցվող, ով կնշեր, թե երաժշտասեր չէ, բայց ոճերը թվարկելիս հնչեցին երաժշտական բոլոր ուղղությունների անունները: Կախված տարիքից, կրթությունից, տրամադրությունից` մարդիկ ամենատարբեր ոճերի անուններ էին թվարկում: Կան նաև երաժշտական ուղղություններ, որոնց հանդեպ այս կամ այն պատճառով երաժշտասեր մեր հանրությունն ընդգծված հակակրանք ունի:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան