
Քիչ առաջ armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ Հրազդանի 25/29 տեղամասում գյուղապետ Արմեն Մաթեւոսյանը եկել եւ փորձել է քվեարկել: Սասուն Միքայելյանի վստահված անձինք կանխել են ապօրինի գործողությունը, եւ թույն չեն տվել, որ Ա. Մաթեւոսյանը քվեարկի: Նշենք, որ այս տեղամասում պարբերարաբար խայտառակ կուտակումներ են առաջանում: Մի քանի տասնյակ մարդիկ իրար գլխի հավաքված քվեարկում են: