ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 12.25-ին Հայաստանում` Սևան քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.550 և արևելյան երկայնության 44.960:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: