Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել Մինսկում հաջորդ շաբաթ: РИА Новости-ն հայտնում է, որ այս մասին հինգշաբթի լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը:
«Մինսկի գագաթնաժողովում կհանվեն բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերը: Բելառուսը պատրաստ կլինի պայմանագիրը ստորագրելուն… Պայմանագիրը պետք է ստորագրվի», – ասել է նա:
ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գագաթաժողովը կանցկացվի ուրբաթ` հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու և ԵՏՄ-ի կազմավորմանը մասնակցելու մտադրության մասին հայտարարել է 2013-ի սեպտեմբերին: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Ռուսաստանի Պետդուման նախաստորագրել է փաստաթուղթը սեպտեմբերի 26-ին:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության` ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և Մաքսային միության մարմինների հետ փոխհամագործակցության վարչության փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնել էր, որ Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ից: