
Գյումրիում հատկապես մեծ ակտիվություն է նկատելի Անի թաղամասում, որն ընդգրկված է թիվ 34 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ սա այն ընտրատարածքն է, որտեղ թեժ մրցակցություն է ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ՝ Արման Սահակյան եւ Մարտուն Գրիգորյան: Այս թաղամասում ակտիվ են ոչ միայն ընտրողները: Ընտրատեղամասերի բակերում ելումուտ են անում մեքենաներ, միկրոավտոբուսներ: Թիվ 37 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ԲՀԿ-ական վստահված անձը փոխանցել է, որ վաղ առավոտից միկրոավտոբուսներով ընտրողների են բերում տեղամաս: “Առավոտյան ժամը 9-ից Շիրակ ֆուտբոլային ակումբի լոգոներով մեքենաները, կուտակումներով, 30-40 մեքենաներով ընտրատարածքի դռան դեմն են”: Հավելենք, որ խոսքը թիվ 34/08 ընտրատեղամասի մասին է: