Որևէ ստուգում չի լինելու. ինչ լուծում կտա կառավարությունն առևտրականների խնդրին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն խնդիրները, որոնց մասին հիմա բարձրաձայնում են ընդդիմադիր ուժերը, կառավարությունը վաղուց է քննարկել: Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի շուրջ ստեղծված իրավիճակին և ընդդիմադիր ուժերի ելույթներին` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, իրենք պատրաստ են քննարկել, սակայն ընդդիմադիրների կոչերին այնքան էլ դրական չի վերաբերվում:

«Օրենքը կառավարությունը չի կասեցնում, Ազգային ժողովն է կասեցնում, մենք էլ ասում ենք եկեք քննարկենք, լուծում տանք: Այսօր էլ ես ընդունել եմ մի քանի առևտրականների և քննարկել հարցը», – ընդգծեց նա:

Վարչապետը վստահեցրեց, թե որևէ ստուգում չի լինելու և ներկայացրեց խնդրի լուծման իր տարբերակը:

Հիշեցնենք, որ փոքր և միջին ձեռնարկատերերը մի քանի օր է արդեն, ինչ բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին » ՀՀ օրենքի դեմ: Նշենք, որ այդ օրենքով հարկերն իջեցվում են, սակայն պարտադիր է դառնում ամեն ապրանքի փաստաթղթաբանությունը, որն էլ հենց առևտրականների սրտով չէ:

Մանրամասները՝  Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս