Համոզված եմ՝ հոկտեմբերի 10-ին կանդամակցենք ԵՏՄ-ին. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ հոկտեմբերի 10-ին ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: Այս մասին ՀՀԿ Գործադիր Մարմնի  նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սպասենք հոկտեմբերի 10-ին և կտեսնենք, թե ինչ կլինի, եկեք կանխատեսումներ չանենք, բայց ինքս համոզված եմ, որ անդամակցելու ենք այդ օրը»,- վստահեցրեց նա:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու ծրագիրը:  Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը նույնպես հայտնել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել Մինսկում հաջորդ շաբաթ:




Լրահոս