Armenian text to speach

Մայիսի 9-ի փողոցում Խեչբեքի միջից կաշառք բաժանելու պահին ԲՀԿ-ական է բռնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ Մայիսի 9-ի փողոցի վրայից ընտրակաշառք բաժանելու պահին բռնվեց մի քաղաքացի, որին, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, հավանաբար կամ Ոստիկանության, կամ ԱԱԾ–ի աշխատակիցները տեղափոխեցին։ Գ. Շամշյանը armlur.am-ին հայտնեց, որ փողոցում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են հետևյալը. ,Խեչբեքի միջից փող էին բաժանում։ Հարևաններն ասեցին գնացեք ձեզ էլ կտան, էն էլ մինչև հասանք, տարան էդ ավտոնե։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի համարանիշը 27 ՏՕ 031 է, և, ըստ Գ. Շամշյանի տեղեկության, նշված ավտոմեքենան գրանցված է Վրացական 7 շենքի բնակիչ Ցոլակ Ամիրխանյանի անվամբ։




Լրահոս