Այսօր մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ 30–ամյա Գալուստ Մանուչարյանը, ով աշխատում է Տաշիր ինվեստ գրուպ ՍՊԸ–ում, վարելով ՎԱԶ 21150 մակնիշի 30 ՍԼ 993 համարանիշի ավտոմեքենան՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով Գ. Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։