Գալուստ Սահակյանի մտքի գոհարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն եզակի գործիչներից է, ում մտքի գոհարները մեծ ուրախություն են պատճառում ոչ միայն իր թիմակիցներին, այլև խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նրա լեզվի «սայթաքումները» ու հումորային իրավիճակներն ավելացել են և ակնառու դարձել:

Օրինակ, նիստի ժամանակ նա կարող է շփոթել պատգամավորների անունները կամ մոռանալ քվեարկության դնել որևէ օրինագիծ: Armlur.am-ը որոշեց ներկայացնել վերջին շրջանում տեղի ունեցած նման մի քանի դեպքեր:

Օրեր առաջ նիստերը վարելիս ԱԺ նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունանի անունն արտասանելիս պատահաբար նշել է Խոսրով Հովհաննիսյան, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ նախագահի համար դարձել է Մարքրիտ Եսայան:

Հաճախ է պատահում, որ նա մոռանում է միացնել իր խոսափողը և շփոթել բառերը: Օրինակ` «վարման կարգի վերաբերյալ» արտահայտության փոխարեն նա նշել է «մարման կարգի վերաբերյալ»: Հենց այդ նույն օրը նա մոռացել է քվեարկության դնել նախորդ օրը քննարկված օրինագծերից մեկը և միայն զգուշումից հետո սթափվել և ուղղել իր սխալը:

Ամեն անգամ նրա այսպիսի «սայթաքումներն» առաջացնում են պատգամավորների ծիծաղը, որն էլ հենց դուր չի գալիս ԱԺ նախագահին: «Ակտիվությունը դադարեցրե՛ք։ Անվանական դիտողություն անե՞մ, թե՞… : Էտ ի՞նչ ճոխ խոսակցություն է էդտեղ», – ահա այսպիսի արտահայտություններով է փորձում ԱԺ նախագահը կարգի բերել ակտիվ պատգամավորներին:

Ներկայացնենք մի քանի մտքի գոհարներ, որոնք տեղի են ունեցել արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար լինելու տարիներին:  Իր ունեցվածքի և հարազատների աշխատանքի մասին Գալուստ Սահակյանն ասել է. «Իմ մեքենան ես առել եմ ապառիկով, 4 տարի էր՝ մուծում էի, 2007-ին եմ առել, նախանցյալ տարի նոր ապառիկը մուծեցի, պրծա: Բանկային գործառույթով եմ առել, այսինքն` այնպես չի, որ շատ փող ունենք: Հարսս էլ աշխատում է մանկապարտեզի վարիչ, մտածեցիք, ըհը՛, լավ փող կաշխատի: Լրագրողների մի խումբ կա, որ տեղեկություններ է վերցնում և Գալուստ Սահակյանին խարազանում»:

ԲՀԿ կուսակցության վերաբերյալ մի առիթով Գալուստ Սահակայնն ասել էր. «Քաջ Նազարն էլ էր այդպես անում. միշտ իմիտացիա էր ստեղծում, որ իրենից բոլորը վախենում են ու փախչում: Ուզում եմ, որ կուսակցություններն այդ օրը չընկնեն»:

ԱԺ-ում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար թեքահարթակներ դնելու առաջարկին, շ Գալուստ Սահակյանն ասել է. «Լիֆտը պիտի փոխենք, թեքահարթակը որտե՞ղ դնենք: Այսինքն` մտածում եք` նոր լիֆտե՞ր դնենք: ԱԺ ես չեմ հիշում, որ էս տարիների ընթացքում… Ընդամենը մեկ-երկու հաշմանդամ է եկել»:

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ ընդդիմադիրներին ուղղված՝ «ղալաթ են արել» արտահայտության վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Ղալաթը վիրավորական չէ: «Մի կաթիլ մեղրը» կարդալ և այդ ճանապարհով չգնալ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝   ԵԽԽՎ-ում ՀՀ Սերժ Սարգսյանին տված հարցի վերաբերյալ Գալուստ Սահակյանն ասել է. «Հայը նմաններին չպետք է տեղ տա: Ես կարծում եմ, որ մոլագարությանը պետք չի սվիններով դիմավորել, այլ ընդամենը պետք է նայել, եթե բուժման կարիք ունի` պետք է բուժվի: Չենք առաջարկի բուժման գնալ, բայց կֆինանսավորենք, թեկուզ պետպատվերով կկազմակերպենք: Բազմազավակ կին է, չեմ ցանկանում շատ վատ բաներ ասել, ուղղակի լավ կլինի, որ գոնե նրա պտուղները ծառից հեռու լինեն»:

Տրանսպորտի 150 դրամ սակագնի դեմ պայքարող երիտասարդների վերաբերյալ նա ասել է. «Երիտասարդությունը թող սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի, ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման»:




Լրահոս