Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի կազմը, որը կպատրաստվի Պորտուգալիայի և Հայաստանի թիմերի հետ ընկերական հանդիպումներին:
Դարպասապահներ. Մանդանդա («Մարսել»), Լյորիս («Տոտենհեմ», Անգլիա), Ռուֆյե («Սենտ Էտյեն»)
Պաշտպաններ. Կոսելնի («Արսենալ», Անգլիա), Դին (ՊՍԺ), Էվրա («Յուվենտուս», Իտալիա), Մանգալա, Սանյա (երկուսը՝ «Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Սախո («Լիվերպուլ», Անգլիա), Վարան («Ռեալ», Իսպանիա), Ժալյե («Լիոն»), Մատյո («Բարսելոնա», Իսպանիա)
Կիսապաշտպաններ. Կաբայ, Մատյուիդի (երկուսը՝ ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս», Իտալիա), Շնեյդերլին («Սաութհեմփթոն», Անգլիա), Սիսոկո («Նյուքասլ», Անգլիա), Գրիզման («Ատլետիկո», Իսպանիա), Վալբուենա («Դինամո», Ռուսաստան)
Հարձակվողներ. Բենզեմա («Ռեալ», Իսպանիա), Պայե («Մարսել»), Ռեմի («Չելսի», Անգլիա), Կաբելա («Նյուքասլ», Անգլիա)
Հայաստան – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: