ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեվս ստացել է 25 հաղորդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Արթուր Դավթյանը նշել է, որ այսօր՝ այս պահին, աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ աշխատում է. քանակական առումով մինչ այս պահը ընդամենը 25 հաղորդում է ստացվել, այդ թվում՝ դրանց մեծ մասը նաև ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան թեժ գծով, իսկ դրանց ընթացքը ներկայում օպերատիվ կերպով վերահսկվում է: Նա նաև նշել է, որ մինչև նախորդ օրվա վերջի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը քննարկման առարկա է դարձրել 58 հաղորդումներ, ընդ որում, այդ հաղորդումներից 25-ը հայտնաբերվել են ԶԼՄ-ների հրապարակումների շնորհիվ. նույն Գլխավոր դատախազի հրամանով նաև ստեղծվել է խումբ, որը մոնիթորինգ է անելու ԶԼՄ-ների հրապարակումները և դրանց հիման վրա է քննարկելու: 
58 հաղորդումներն իրավական առումով պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ հաղորդումներ, որոնք իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հանցակազմի հատկանիշներ կամ տեղեկություններ, որոնց ստուգման արդյունքում կարող են այդպիսիք հայտնաբերվել, և երկրորդ՝ հաղորդումներ, որոնք իրենց մեջ պարունակում են կա՛մ վարչական իրավախախտումներ, կա՛մ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված որոշակի գործընթացում պրոցեդուրալ խախտումներ:




Լրահոս