Դի Մարիան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի  կիսապաշտպան Անխել դի Մարիան, երկրպագուների քվեարկության արդյունքում, ճանաչվել է սեպտեմբերի ամսվա ակումբի լավագույն ֆուտբոլիստ:

Դի Մարիան այդ ամսվա ընթացքում անգլիական ակումբի կազմում անցկացրել է 3 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Շատ ուրախ եմ, որ իմ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում այսքան հաջող սկսվեց», – նշել է Դի Մարիան:




Լրահոս