
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու նախարարությունների միջեւ կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել է 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվել մաքսային մարմին: Այսինքն` Կառավարության ներկայացուցիչները կարծել են, թե կարելի է գերազանցել լիազորությունները եւ «տնավարի» փաստաթղթեր ներկայացնել: Սակայն իրավիճակը փրկելու համար ՀՀ Ֆինանսների նախարարությունը որոշել է գոնե սիմվոլիկ, բայց ամեն դեպքում պատժել որեւէ կերպ: Փաստի առթիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: