
Պատգամավորության թեկնածուների գովազդային պաստառները դեռևս փակցված են՝ չնայած, որ երեկ լռության օր էր հայտարարված: Արդյոք դա ընտրախախտում չի համարվում: armlur.am-ին ԿԸՀ-ից պարզաբանեցին. “Միայն զանգվածային լրատվամիջոցներին է արգելված զբաղվել քարոզչությամբ: Իսկ պաստառների վերաբերյալ որևէ սահմանափակում կամ կանոնակարգում չկա Ընտրական օրենսգրքում: Չկա նման պահանջարկ, որ ընտրությունից մեկ օր առաջ պետք է պաստառները հանվեն”: