ԲՀԿ-ն հունիսին կողմ էր, իսկ հոկտեմբերին` դեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության «կանգնում են» ժողովրդի կողքին` դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը «Շրջանառության հարկի մասին» օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին եւ ամբողջ կազմով կողմ են քվեարկել: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը ձեռնպահ են քվեարկել: Դեմ քվեարկող միակ խմբակցությունը եղել է «Ժառանգությունը». Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանն են ներկա եղել քվեարկությանը, երկուսն էլ դեմ են քվեարկել: Փոստանջյանն այդ ժամանակ երկրում չէր: Ու հիմա ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց` բողոքելու իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի դեմ: Այն, որ ԲՀԿ-ն է ժողովրդին փողոց հանել, ասում են հենց ակցիայի մասնակիցները: «Բա ԲՀԿ-ից մեզ ուրիշ բան են ասել»,- զարմացած ասացին հավաքվածները, երբ նրանց բացատրեցինք, որ նույն ԲՀԿ-ն կողմ է քվեարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին: Ի դեպ, ԲՀԿ-ից այս առիթով հասկացնում են, որ, դե` «մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ»: Երեկ էլ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ԲՀԿ-ականներին մանրամասն բացատրել է օրենքի էությունը, ու այնպես չէ, որ նրանք ակնհայտ դեմ են արտահայտվել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս