Հոկտեմբերի 10-ին Հայաստանում եւ Մինսկում սպասվող գործընթացները խորությամբ քննարկվել է նաեւ ղարաբաղյան կլանի մոտ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխող հանրապետականները փորձեն «անհաղթ աքլորի» կեցվածքով բարձրաձայնել, թե իրենք խնդիր չունեն, եւ ՀՀԿ-ն անմահ է, այնուամենայնիվ, իրադարձությունների զարգացումը գնալով այլ անհանգստություններ է արձանագրում: Եւ դա նկատելի է հատկապես ղարաբաղյան կլանի մոտ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանում եւ Մինսկում սպասվող գործընթացները բավականին խորությամբ քննարկվել են Արցախում` Զորի Բալայանի գլխավորությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Պարգեւ սրբազանի եւ կլանի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ու, թերեւս, դրանով էր պայմանավորված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Լեռնային Ղարաբաղ:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության` «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ այցելել է Հանրապետության հարավային թեւ: Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք»: Նկատենք, որ Ծառուկյանն ամենեւին էլ ՀՀ այն պաշտոնյան չէ, որ հաճախ է Արցախ գնում: Հետեւաբար այս այցը չի կարելի սովորական համարել: Ամենայն հավանականությամբ Բակո Սահակյանը փորձել է Ծառուկյանից պարզել, թե ինչ սրության գործընթացներ են սպասվում հոկտեմբերի 10-ին ու դրանից հետո Հայաստանում՝ եռյակի կողմից: Իսկ թե էլ ի՞նչ են փորձել համոզել Ծառուկյանին, դժվար է ասել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս