«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով` Air Armenia ավիաընկերությունը լուրջ խնդիրներ ունի և առաջիկայում հավանաբար սնանկ կհայտարարվի: Ավիաընկերությունը խոշոր պարտքեր ունի «Զվարթնոց» օդանավակայանին: Բացի այդ` դեռ չի վճարել նաև Դուբայից ձեռք բերած 2 օդանավի ամբողջական գումարը և դեռ 5 միլիոն դոլարի չափ պարտք ունի:
Մեզ հասած տեղեկություններով` ավիաընկերությունն արդեն իսկ կանչել է իր աշխատողներին և խնդրել ազատման դիմումներ գրել, քանի որ այլևս չի կարող վճարել նրանց աշխատավարձը: Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից ճշտել, թե ինչ չափերի է հասնում Air Armenia-ի պարտքը, սակայն այնտեղից հրաժարվեցին հստակ տեղեկություն տալ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: