Ընտրություններին մասնակցողների թիվը ժամը 14-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության մասնակիցների նախնական թիվը ժամը 14-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ ընտրություններին Երեւանում 813.898 ընտրության իրավունք ունեցողներից մասնակցել է 270.609-ը կամ 33.25 տոկոսը, Արագածոտնի մարզում 113.624 ընտրության իրավունք ունեցողներից՝ 47.572-ը կամ 41.87 տոկոսը, Արարատի մարզում՝ 212.450 ընտրության իրավունք ունեցողներից 86.160-ը կամ 40.56 տոկոսը։ Արմավիրի մարզում 222.596 ընտրության իրավունք ունեցողներից 65.818 ընտրող է քվեարկել (29.57 %)։ Գեղարքունիքի մարզում պատկերը, ըստ ԿԸՀ-ի, հետեւյալն է. ընտրության իրավունք ունեցողներ՝ 186.357, քվեարկածներ՝ 71.009 (38.10%):
Լոռու մարզ. ընտրության իրավունք ունեցողներ՝ 236.375, քվեարկածներ՝ 79.999 (33.84%), 
Կոտայքի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ` 231.536, քվեարկածներ` 89.321 (38.58%), 
Շիրակի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ` 228.693, քվեարկածներ` 73.479 (32.13%)։
Սյունիքի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ` 121.636, քվեարկածներ` 53.606 (44.07%)։
Վայոց Ձորի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ՝ 47.375, քվեարկածներ՝ 18.468 (38.98%)։
Տավուշի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ՝ 108.422, քվեարկածներ՝ 40.527 (37.38%)։
2.522.962 ընտրության իրավունք ունեցողներից ընտրություններին ընդամենը մասնակցել է 896.568-ը կամ 35.54 տոկոսը։




Լրահոս