«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի թռչնարտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ օգոստոսի 1-ից 10 դրամով թանկացած էլեկտրաէներգիայի գինը վատ ազդեցություն է թողել ընկերությունների գործունեության վրա: Սրան զուգահեռ ընկերություններն ունեն վարկային մեծ պարտավորություններ: Սակայն նրանց ամենաշատն անհանգստացնողը եւ մտահոգողը բնական մենաշնորհներ ունեցող ընկերություններ են, որոնք ամեն կերպ արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Խոսքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասին է: Թռչնարտադրությամբ զբաղվող ընկերություններն ավելի շատ դժգոհում են այս կառույցների կողմից թելադրված պայմաններից եւ գնային քաղաքականությունից: Օրինակ` ՀԿԵ-ի վագոններով եգիպտացորեն են ներմուծում, որը պարտադրում է` գիշերային ժամերին այն դատարկել` տալով ընդամենը 4 ժամ ժամանակ: Հակառակ դեպքում տեղական արտադրողները տուգանվում են: Իսկ Կառավարությունն անհաղորդ է գործարարների խնդիրների նկատմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: