
Ժամը 15:00-ին 7/07 ընտրական տեղամասում ներկա դիտորդները և վստահված անձինք կանխել են կրկնակի քվեարկության փորձը, և անմիջապես արձանագրություն է կազմվել: Դիտորդները և վստահված անձինք նկատել են, որ քվեաթերթիկ է ստանում ավելի վաղ քվեարկած անձնավորությունը: Ենթադրվում է, որ Բաբաջանյան 129 շենքի բն. 34-ի բնակիչ Արա Զախարյանին առաջին քվեարկության ժամանակ քվեաթերթիկ են տվել ուրիշի անվան դիմաց ստորագրելիս: Կրկնակի քվեարկության փորձը կանխվել է: