
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «ՋԻ-ՋԻ» պիցցերիայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին, մարվել՝ 01.10-ին: Տիգրան Մեծ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Ս.Մ.-ի պիցցերիայում այրվել է 2 սառնարան և մեկ սեղան մասնակի: