
Թիվ 4 ընտրատեղամասում “Ժառանգություն” կուսակցությունից պատգամավորության թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ armlur.am-ին տեղեկացրեց, որ 4/12 ընտրատեղամասում (Ազատության 5, թիվ 128 դպրոց) ապրիլի 14-ին գյուղերից եկած բազմաթիվ մարդիկ են գրանցվել սեփական տների հասցեներում, որոնց սեփականատերերը նույնիսկ չեն իմացել այդ մասին: Ըստ Զ. Փոստանջյանի՝ այս փաստն արձանագրել է նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: