Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան դիմել է կառավարությանը՝ խնդրելով վերանայել ռազմական նշանակություն ունեցող հետազոտությունների արդյունքները: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում կատարելով անանուն աղբյուրի:
Գերատեսչության կողմից անցկացված ստուգումները ցույց են տվել, որ պաշտպանական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված բյուջետային միջոցները ծախսվել են օրենքի խախտումներով: Մասնավորապես, միայն արդյունաբերւթյան և առևտրի նախարարության պատվերների պատճառով Ռուսաստանի բյուջեին 1 մլրդ ռուբլու վնաս է հասցվել:
Դատախազությանն անհանգստացնում է այն հանգամանքը, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրականացվող հետազոտությունների արդյունքները պատշաճ իրավական պաշտպանություն չունեն և ՌԴ-ի շահերը չեն պաշտպանվում:
Ֆինանսավորում ստացած շատ հետազոտություններ ապարդյուն են ավարտվում, ստացված արդյունքները չեն պաշտպանվում և գրանցված արտոնագիր չեն օգտագործվում: Թերթի տեղեկություններով, վերջին տարիներին կնքվել են մոտ 95 մլրդ ռուբլի արժողությամբ ավելի քան 200 պետական պայմանագրեր, սակայն արդ պայմանագրերի արդյունքում ստացված արտոնագրերից 450-ը կյանքի չի կոչվել: