
ՀՀՇ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Գևորգյանի վստահված անձ Անժելա Սարգսյանից armlur.am -ը ահազանգ ստացավ, որ Արարատի մարզի Գեղանիստ համայնքում տեղակայված ՀՀ թիվ 16/23 ընտրատարածքում տեղի են ունեցել մի շարք ընտրախախտումներ: Դրանք կապված են կնիքների, մարդկային կուտակումների հետ: Սակայն վերջինս բոյկոտել և հեռացել է ընտրատարածքից, քանի որ հանձնաժողովի նախագահը և ոստիկանության աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել իր բողոքին. նա տեղեկացրել է երկու անձով քվեախցիկում ընտրություն կատարելու մասին: Ա. Սարգսյանը հայտնել է, որ կրկնվող դեմքերով երիտասարդ աղջիկներ քվեախցիկ են ուղեկցել տարեցների: