
Ուկրաինացի զինվորականների կողմից Դոնեցկի ռմբակոծման ժամանակ ականն ընկել է Կարմրր Խաչի Միջազգային կոմիտեի Դոնեցկի ներկայացուցչության գրասենյակի վրա:
Աշխարհազորայինների պնդմամբ, արդյունքում Շվեյցարիայի քաղաքացի է զոհվել, տեղեկացնում է Интерфакс-ը:
ԿԽՄԿ մամլո ծառայությունը հաստատել է ռմբակոծության ժամանակ կազմակերպության արտասահմանցի աշխատակցի զոհվելու փաստը՝ չհայտնելով զոհվածի անունը:
Պաշտոնական Կիևը կատարվածի պատասանատվությունը բարդել է աշխարհազորայինների վրա: